4463 դիտում
16:34 16-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Ադհիբան-Արոնյան. ուղիղ միացում
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 3-րդ տուրը Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով խաղում է հնդիկ Բասկարան Ադհիբանի հետ:
Նշենք, որ երեկ տեղի ունեցան մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր չինացի պատանի գրոսմայստեր Վեյ Յին. պարտիայի 35-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Երկրորդ տուրում երկրորդ հաղթանակը տոնեց Պավել Էլյանովը: Մրցաշարում առաջին հաղթանակները գրանցեցին նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Պենտալա Հարիկրիշնան:
Երկրորդ տուրից հետո առաջատարը Պավել Էլյանովն է , որն ունի 2 միավոր: Նրանից կեսական քայլ են հետ Մագնուս Կարլսենն ու Պենտալա Հարիկրիշնան: 7 շախմատիստ, որոնց թվում է Լևոն Արոնյանը, վաստակել են 1-ական միավոր և կիսում են 4-10-րդ հորիզոնականները:
[b]Tata Steel Chess-2017, 3-րդ տուր
[/b]
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)
Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Յի Վեյ (Չինաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Ադհիբան-Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքը` այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4446 դիտում
16:36 14-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Հարիկրիշնա-Արոնյան. ուղիղ միացում
4479 դիտում
16:38 15-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյան-Վեյ Յի. ուղիղ միացում
3935 դիտում
16:34 17-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյան-Նոպամնյաշչի. ուղիղ միացում
Այս բաժնից
1375 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1168 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1747 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում