211652_close_icon
views-count9788 դիտում article-date 11:01 17-01-2017

Դավիթ Լոքյանի ընտանիքի բիզնեսները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ընտանիքը ապրում և գոյատևում է ոչ միայն նախարարի ստացած աշխատավարձով, այլև ՀԷԿ-երից ստացած գումարով։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Քարվաճառում ՀԷԿ ունի, որի տնօրինման աշխատանքներով զբաղվում է իր քրոջ որդին՝ Հակոբը։ Դ. Լոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ՀԷԿ ունենալու փաստը՝ ասելով որ ինքը Քարվաճառում գտնվող ՀԷԿ-ի միայն 5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է։ Իսկ Դավիթ Լոքյանի Երիտասարդ որդին՝ Սերգեյ Լոքյանը, «Այուդի-Լոս» և «Սևադալ ՀԷԿ» ընկերությունների հիմնադիրն է։ Նշենք, որ Քարինջ գյուղից ոչ հեռու՝ Իքատակ կոչվող հանդամասում, Մարցի գետին է միանում Սառնաղբյուր վտակը, որից սնվում է փոքր ՀԷԿ։ Այն պաշտոնապես շահագործում է «Այուդի-Լոս»-ը։ Հավելենք, որ ՀԷԿ-երը մեր երկրում գերշահույթ ապահովող բիզնեսի ճյուղերից մեկն են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր