8471 դիտում
23:23 17-01-2017
Ավստրալիայում գոյություն ունեցող մողեսի տեսակներից մեկը մորուքավոր է
Մորուքավոր մողեսը համարվում է Ավստրալիայի էնդեմիկ կենդանաեսակ, հետևաբար՝ տարածված է միայն այստեղ: Ապրում են Ավստրալիայի արևելյան շրջաններում՝ կիսաանապատային գոտիներում, հիմնականում՝ թփուտներում և քարքարոտ տեղանքում:
Իր անվանումը ստացել է կոկորդի և գլխի կողքերին գտնվող մաշկային ելուստի պատճառով: Այդ մաշկային ելուստը հարթ և երկար է: Մորուքավոր մողեսի ռուդիմենտար օրգան հանդիսացող մաշկային ելուստներն ավելի արտահայտնիչ են դառնում գրգռված վիճակում:
Արտաքին միջավայրի վնասակար ազդեցության կամ վտանգի զգալու պարագայում մողեսն արձակում է սպառնալից ձայներ և գորտի պես ցատկելով բացում է երախը: Սնվում է միջատներով, հատկապես՝ թեփուկաթևավորներով: Բազմացումը կատարվում է ձվադրության միջոցով: Ձվադրման շրջանում ծնում է 9-ից մինչև 24 ձու:
Մորուքավոր ավստրալական մողեսը խոշոր չափի սողուն է: Վերջինիս մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 60 սմ: Մաշկի գույնը կախված է միջավայրի պայմաններից՝ փոփոխական է:
Առավել տարածված է մարմնի վերևի հատվածի կապտականաչավուն, կապտավուն կամ դեղնավուն գունավորումը։
Նմանատիպ նյութեր
870 դիտում
12:12 17-11-2014
Թուրքական ակումբի նախագահը կտուգանի թիմի մորուքավոր ֆուտբոլիստներին
3500 դիտում
22:14 28-12-2016
Վախի տեսակներից մեկը կապված է հեռախոսով զանգեր կատարելուց կամ զանգ ընդունելուց․ հետաքրքիր փաստեր
Այս բաժնից
2788 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3943 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին