211652_close_icon
views-count1818 դիտում article-date 18:08 19-01-2017

Օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործը հանձնել է Հատուկ քննչական ծառայությանը

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 15.06.2016թ.-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ.-ի հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները Երևանի Տիգրան Մեծ պողոտայից բերման են ենթարկել Տրանս Ունիվերսալ շինարարական ընկերության տնօրեն Արտաշես Բ.-ին, որի անձնական օգտագործման Լեքսուս մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերել են թղթե տոպրակի մեջ պահված թմրամիջոցներ, հոգեմետ դեղորայք, ինչպես նաև պայթուցիկ նյութ: Մասնավորապես, փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ հայտնաբերվածի մեջ առկա են եղել 93.3 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց, թմրակտիվ բաղադրատարրեր պարունակող ավելի քան 65 գրամ տարբեր զանգվածներ, ինչպես նաև ֆենազեպամ և տրամադոլ տեսակի հոգեմետ դեղորայքի 15 դեղահատ: Քննության ընթացքում, սակայն, շինարարական ընկերության 54-ամյա տնօրեն Արտաշես Բ.-ն վստահեցրել է, որ ինքը որևէ առնչություն չունի հայտնաբերված թմրամիջոցների և պայթուցիկ նյութի հետ: Վերջինս համոզված է, որ դրանք իր ավտոմեքենայի մեջ տեղադրել է անհայտ անձը` իրեն վնասելու և քրեական պատասխանատվության հիմքեր ստեղծելու դիտավորությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b] ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր