211652_close_icon
views-count22378 դիտում article-date 22:11 19-01-2017

Այսօր տեղի է ունեցել «Ծառուկյան դաշինք» շտաբի անդրանիկ նիստը, որը վարել է շտաբի պետ Իշխան Զաքարյանը

Այսօր՝ հունվարի 19-ին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշանակվել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ: Այս մասին լուրը հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Նա նշեց, որ այսօր տեղի է ունեցել «Ծառուկյան դաշինք» շտաբի անդրանիկ նիստը, որը վարել է Իշխան Զաքարյանը և որին մասնակցել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իսկ վաղն առավոտից աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենալու Երևանի և մարզերի տարածքային կառույցների ղեկավարների հետ: Նշենք, որ հունվարի 18-ին Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների և ԲՀԿ պատգամավորների միջև հանդիպում էր տեղի ունեցել: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր եւ քննարկվել էր ընտրություններին «Ծառուկյան դաշինքով» մասնակցելու հարցը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր