3282 դիտում
11:23 20-01-2017
Թրամփի հետ կապված ռուսների ոգևորությունն այնքան էլ տեղին չէ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հյուսիսային Կորեայում կամ Ուզբեկստանում, իհարկե, մեծ դեր է խաղում, թե նախորդ գիշեր ինչ երազ է տեսել առաջին դեմքը, և այդ երազից է կախված, թե մոտակա օրերի և շաբաթների, ամիսների ընթացքում ինչ քաղաքականություն է վարելու տվյալ երկիրը՝ մինչև հաջորդ երազը։ ԱՄՆ-ում պետական քաղաքականությունը որոշում են պետական ինստիտուտները, որոնց մեջ մտնում են ոչ միայն գործադիր և օրենսդիր իշխանության թևերը, այլև, մասնավորապես, փորձագիտական համայնքը և նորընտիր նախագահի չսիրած մամուլը։
Անձամբ Թրամփը գուցե մեծ ցանկության ունի գրկախառնվելու Պատինի հետ, բայց արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն առայժմ չի հանի։ «Ամերիկյան ՌոսնեՖտի» («էքսոնմոբիլի») ղեկավար Ռեքս Թիլերսոնը, որն, ըստ երևույթին, դառնալու է ԱՄՆ պետքարտաղար, գուցեև ցանկանա համատեղ բիզնես կազմակերպել ռուսների հետ, բայց կվախենա Կոնգրեսի հետաքննություններից՝ շահերի բախման հարցով։
Սա հետխորհրդային երկիր չէ, որտեղ նախարարներն ու պատգամավորները երկու ձեռքով բիզնես են անում, իսկ ձախ ոտքով զբաղվում են պետության գործերով։ Ի դեպ, նավթային բիզնեսմենը, որը ղեկավարելու է ԱՄՆ դիվանագիտությունը, արդեն իսկ հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը մնալու է նույնը, և, մասնավորապես, դատապարտել է Ղրիմի բռնազավթումը։
Այնպես որ՝ ռուսաստանյան պաշտոնական շրջանակների ոգևորությունն այնքան էլ տեղին չէ»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1253 դիտում
10:15 04-04-2014
ՍԴ-ն արել է շատ կոռեկտ, վերին աստիճանի գրագետ և տեղին որոշում. Առավոտ
1661 դիտում
10:44 14-05-2014
Ինչպես է պետք բարեկամություն անել ռուսների հետ. Առավոտ
2091 դիտում
08:43 11-06-2014
Տեղին չեն պնդումները, թե գաղթականությունը հայ ժողովրդի արյան մեջ է. ՀԺ
Այս բաժնից
2452 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
919 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1237 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»