211652_close_icon
views-count3347 դիտում article-date 15:37 20-01-2017

ԻՊ ահաբեկիչներն ավերել են Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գրոհի արդյունքում փլատակների են վերածել Սիրիայի պատմական Պալմիրա քաղաքի անտիկ ամֆիթատրոնը, մասամբ ոչնչացվել են նաև հռոմեական հինավուրց ամֆիթատրոնի ճակատային հատվածն ու Տետրապիլոնը։ Այդ մասին հայտնել է ORTAS սիրիական միավորված հեռուստառադիոընկերությունը։ Հունվարի 18-ին հայտնի էր դարձել այն մասին, որ ահաբեկիչները մեծ քանակությամբ պայթուցիկներ են տեղափոխում քաղաք։ «Մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Պալմիրայի շրջան են բերվում մեծ քանակի պայթուցիկներ՝ ավերելու համար քաղաքի պատմական ժառանգությունը։ Դա հաստատում են նաև մի քանի աղբյուրներ»,-հայտարարել էր ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկին։

Նմանատիպ նյութեր