3476 դիտում
18:32 20-01-2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Կարեւորվել են կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ այդ ուղղությամբ երկու երկրների քայլերը:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել Ղազախստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, մասնավորապես, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից առաջարկված «Խաղաղություն. 21-րդ դար» մանիֆեստը, որի նպատակն է արմատախիլ անել աշխարհում առկա պատերազմները: Հերմինե
Նաղդալյանն ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր երկրների համար մեծ է Ղազախստանի ներդրումը խաղաղության վերահաստատման գործում՝ Հարավային Կովկասում այսօր առկա ռազմական հռետորաբանությունը եւ սպառազինության մրցավազքը բացառելու համար:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը իր հերթին ափսոսանք է հայտնել տարեսկզբից սահմանում տիրող լարվածության հետեւանքով տեղի ունեցած կորուստների համար եւ եւս մեկ անգամ
վերահաստատել Ղազախստանի դիրքորոշումը՝ կարգավորել հակամարտությունը միայն բանակցային ճանապարհով:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային համագործակցության խնդիրներին, ԵԽԽՎ առաջիկա ձմեռային նստաշրջանին, ԵԽԽՎ-ի աշխատանքների առանձնահատկություններին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
19:16 16-06-2016
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ
1150 դիտում
17:02 14-01-2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ
735 դիտում
16:06 04-02-2015
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ
Այս բաժնից
496 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
910 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում