211652_close_icon
views-count43632 դիտում article-date 17:39 22-01-2017

Ավտովթար Երևանում. «Ալմաստ» գործարանի մոտ բախվել են Opel-ը և համար 58 երթուղին սպասարկող Газель-ը. Վերջինը բախվել է պատին. Կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտ, բախվել են Opel մակնիշի 10 MT 077 համարանիշի և թիվ 58 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2809 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են թիվ 8-րդ հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակցիները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են պետ Ալբերտ Նազարյանը ու հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը, Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Փաստի առթիվ Գ․ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր