33651 դիտում
09:31 23-01-2017
Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում Nissan-ը բախվել է Toyota-ին, վերջինն էլ՝ Volkswagen-ին. Nissan-ի աձնակազմը դեպքի վայրից ճողոպրել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում անհայտ վարորդը Nissan մակնիշի 20 SO 807 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի 81 CC 118 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ` Volkswagen մակնիշի 34 PA 667 համարնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan-ի վարորդը և ուղևորները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ վթարի հետևանքով Toyota-ից 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Փաստի առթիվ Գ․ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչ իրենք իջել են մեքենաներից, նկատել են, որ Nissa-ի «անձնակազմն անհետացել» է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+