211652_close_icon
views-count5719 դիտում article-date 10:54 23-01-2017

ՆՈՐ ՈՒՂԻՂ ԿԱՊ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. «Ամեն ինչ զենքի մասին»՝ Skype-ի միջոցով

Հարգելի հայրենակիցներ, ՀՀ տարածքում շրջանառվող զենքին առնչվող հարցերի վերաբերյալ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. այսուհետև ամեն երեքշաբթի և ուրբաթ, ժամը 15-ից 17-ը, կգործի skype-ի միջոցով ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ՀԿԱՎ (հասարակական կարգի ապահովման վարչության) պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը և լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը: Ոստիկանության ներկայացուցիչներին կարող եք հարցեր ուղղել ՀՀ քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաև պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ: Առաջին ուղիղ կապը կկայանա ՎԱՂԸ՝ հունվարի 24-ին, ժամը 15-17-ը: Սկայպի հասցեն է Hkav Zenq Կարող եք հարցեր ուղղել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր