211652_close_icon
views-count4989 դիտում article-date 14:15 23-01-2017

Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյանը նորից հաղթանակ տարավ

Նիդերլանդներում շարունակվող «Տատա Սթիլ» մրցաշարում տեղի ունեցան 8-րդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին: Խաղացված 8 տուրերից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուեսլի Սոն, ով վաստակել է 5.5 միավոր: 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Պավել Էլյանովն ո Վեյ Յին առաջատարից հետ են մնում կեսական միավորով: Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինն ու Բաշկարան Ադհիբանը վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 4-7-րդ հորիզոնականները: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն: Մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 24-ին` Երևանի ժամանակով 16:30-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր