15684 դիտում
20:27 23-01-2017
Դահուկավազքի առաջնության կազմակերպիչներն ու մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Հայի, Արտակարգ իրավիճակների նախարար, Դահուկասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արմեն Երիցյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 22-ին, Շիրակի մարզի Ամասիա համայնքում տեղի է ունեցել դահուկավազքի առաջնություն՝ նվիրված երջանկահիշատակ Ժորժիկ Հարությունյանի հիշատակին, ով տարածաշրջանում ու Հայաստանում դահուկասպորտի հիմնադիրներից մեկն է եղել:
Հուշամրցաշարին ներկա էին ինչպես Ժ. Հարությունյանի հարազատներն ու ընկերները, այնպես էլ մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Մինչև դահուկորդները կնախապատրաստվեին մեկնարկին, ներկաները հիշեցին Ժ. Հարությունյանի անցած մարզական ուղին ու հույս հայտնեցին, որ մերօրյա սերունդը կկարողանա պատվով շարունակել անվանի մարզիկի ու մարզչի գործը:
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի մարզիչ Սլավիկ Սարգսյանը, կարևորելով Ժ. Հարությունյանի դերը մարզաձևի կայացման ու զարգացման գործում, նշեց, որ ամեն ինչ կանեն՝ ձմեռային մարզաձևերը Հայաստանում զարգացնելու և նոր մակարդակի հասցնելու համար:
Նշենք, որ մրցումներին մասնակցել է 150 դահուկորդ, որոնք ներկայացնում էին Գյումրին, Ամասիան, Սեպասարը, Քեթին, Ղազանչին ու Բանդիվանը:
Մեկնարկից առաջ մարզիկներն ու բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին դահուկասպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախկին նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր, Մեծ Հայ, պետական գործիչ, երջանկահիշատակ Արմեն Երիցյանի հիշատակը:
Գրեթե բոլորը նշում էին, որ Ա. Երիցյանի ղեկավարած տարիներին Դահուկասպորտի ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է կատարել և բազմազան միջոցառումներ կազմակերպել ձմեռային մարզաձևի մասսայականացման ու զարգացման ուղղությամբ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)