4197 դիտում
10:36 28-01-2017
Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին սկսել է «Ելք» դաշինքին միանալու շուրջ բանակցությունները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին սկսել է «Ելք» դաշինքին միանալու շուրջ բանակցությունները։ «Ելքը» պատրաստ է շարունակել բանակցել և ընդգրկել «Ժառանգությանը» իր կազմում։
Մեզ հասած տեղեկություններով, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը միաժամանակ բանակցում է Սեյրան Օհանյան-Օսկանյան դաշինքի և Ծառուկյանի հետ։ Նա փորձում է Արմեն Մարտիրոսյանի համար անցողիկ հորիզոնական ապահովել և հնարավորինս թանկ «վաճառել» «Ժառանգության» բրենդը։
Վերջին զարգացումներից հետո բոլորն են հասկանում, որ սա «Ժառանգության» վերջին հնարավորությունն է ընտրական որևէ գործընթացի մասնակցելու։ Զարուհի Փոստանջյանը, մեր տեղեկություններով, որոշել է ձեռնպահ մնալ ընտրական գործընթացներին մասնակցելուց, հույս ունենալով, որ իր գործելու ժամը ապրիլի 3-ին է՝ ընտրությունների հաջորդ օրը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2467 դիտում
10:32 02-12-2016
Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ ստեղծվող դաշինքին. Չի բացառվում, որ «Ժառանգությունը» լուծարվի. «Ժամանակ»
3868 դիտում
10:31 19-01-2017
Արարատ Զուրաբյանը և Ալեքսանդր Արզումանյանը միանալու են Գագիկ Ծառուկյանի դաշինքին. «Ժամանակ»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2305 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»