3823 դիտում
11:27 28-01-2017
Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի և դարձել համայն հայության հպարտությունը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ բոլորիս համար թանկ ու հիշարժան տարեդարձի՝ Հայոց հերոսական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ:
Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի եւ դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարեւոր գործոններից մեկը: Հայ զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:
Հարգարժա՛ն Սերժ Ազատի,
Կանգնած լինելով բանակի ստեղծման ակունքներում՝ Դուք արել եք հնարավորը նրա կայացման ու զորացման համար: Արցախում գիտենք եւ բարձր ենք գնահատում Ձեր ավանդն ու հայրենանվեր ջանքերը:
Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմին, մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ՝ համազգային խնդիրների լուծման եւ հայոց պետականության ամրապնդման ճանապարհին»։
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
09:12 09-05-2015
Պայքարի բովում ծնվեց ԼՂՀ պաշտպանության բանակը` համայն հայության հպարտությունն ու պարծանքը. Բակո Սահակյան
2797 դիտում
23:55 22-02-2024
Համառ աշխատանքով նվաճեցի մեծագույն հպարտությունը․ Բուլղարիայում ծածանվեց Հայոց Եռագույնը․ Գոռ Սահակյան
Այս բաժնից
538 դիտում
19:53 21-10-2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել
1537 դիտում
19:40 21-10-2024
Պլանային ջրանջատում՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
451 դիտում
19:28 21-10-2024
Գանայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին