211652_close_icon
views-count3408 դիտում article-date 19:21 28-01-2017

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Երկրի նախագահի հրամանագրի համաձայն՝ Ալեքսանդր Մարգարովը պարգևատրվել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: «Անկասկած, հաճելի է, երբ գնահատում են աշխատանքդ: Այս պարգևը ոչ միայն իմ է, այլև ամբողջ մի կոլեկտիվի, որը լուրջ աշխատանք է տանում տվյալ բնագավառում»,- նշում է պրոֆեսոր Մարգարովը:

Նմանատիպ նյութեր