Լոս Անջելեսում դպրոցականների տեղափոխող ավտոբուս է վթարվել. կա 7 վիրավոր
ԱՄՆ Լոս Անջելեսի հարավում՝ Harvard Park-ի մոտակայքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է LiveLeak-ը:
Վթարի հետևանքով 7 աշակերտ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Ըստ նախնական տվյալների՝ երթևեկելի գոտով մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ընթացող ավտոբուսին, որ էլ իր հերթին բախվել է կայանված մեկ այլ մեքենայի:
Բարեբախտաբար, զոհեր չկան:
Ներկայացնում ենք տեսանյութը: