211652_close_icon
views-count18692 դիտում article-date 10:38 31-01-2017

Աշտարակում «մեծերի խաղ» է սկսվել, «մեսիաներ» են ուղարկվում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Աշտարակի նորընտիր քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, որը Աշտարակի քաղքապետի պաշտոնը ստանձնեց 27 տարեկան հասակում, այս օրերին աշխատում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով։ Նրա մտահոգության առարկան առաջիկա խորհրդարանական ընտրություններն են։ Նա հրահանգում է հավաքել այն մարդկանց անձնագրերը, որոնք ձայն են տալու ՀՀԿ-ին։ Ձայներ հավաքելու գործընթացում քաղաքապետի հետ մրցապայքարի մեջ է մտել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը ղեկավարելու է Արագածոտնի ՀՀԿ նախընտրական շտաբը։ Նշենք, որ շտաբը գտնվում է Աշտարակ քաղաքապետարանի շենքի առաջին հարկում, նախկին մարզպետը այն գեղեցիկ վերանորոգել է ու կահավորել. «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին մարզպետը «մեսիաներ» է ուղարկում Թովմաս Շահվերդյանին՝ ասելով, որ վերջինս մեծերի խաղի մեջ չմտնի։ Թովմաս Շահվերդյանը, սակայն, ուզում է իրենն առաջ տանել և ցույց տալ, որ Աշտարակում վերջին խոսքն իրեն է պատկանելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր