2609 դիտում
17:50 31-01-2017
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել ՀՀ և եռանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը
Ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումը ադրբեջանական ներքին դրդապատճառների համար վտանգավոր է և անընդունելի, այսօր լրագրողների հետ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ակնհայտ է, թե ով է հրաժարվել Կազանից, ով է հրաժարվել Սոչիից, դրանից առաջ՝ Մոսկվայից, դրանից առաջ՝ Աստրախանից: Եվ այլն: Կամ ո՞վ է անտեսում եռանախագահների 5 հայտարարությունները, որոնք վերաբերում են ԼՂՀ կարգավորմանը. Ադրբեջանը: Սրանք փաստեր են, որոնք ինքնին խոսուն են: Եվ ներքին դրդապատճառներով Ղարաբաղի հիմնախնդրի շահարկումը վտանգավոր է և անընդունելի»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Հարցին, թե Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների չկատարման դեպքում, Հայաստանը շարունակելո՞ւ է մասնակցել բանակցություններին, երկխոսել՝ հակամարտության կարգավորման շուրջ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Հայաստանը, եռանախագահների հետ միասին շարունակում է ջանքերը ուղված հանգուցալուծման այնպիսի տարբերակի ամրապնդման, որը կապահովի ԼՂՀ ժողովրդի իրավունքները, անվտանգությունը: Սա է պատճառը, որ, իհարկե, պետք է շարունակել բանակցությունները»:
Էդվարդ Նալբանդյանը նաև պատասխանեց հարցին, թե ի՞նչ փուլում են ապրիլյան իրադարձություններից հետո կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ադրբեջանական կողմը հրաժարվում է կյանքի կոչել։
«Ադրբեջանն անում է այն, ինչ անում է բազմիցս՝ փորձում է խոչընդոտել ՀՀ և եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին, որոնք ուղղված են ԼՂՀ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանը հարցականի տակ դրեց ձեռքբերված պայմանավորվածությունները, աղավաղեց դրանք այն աստիճանի, որ եռանախագահները դա կոչեցին այլասերում: Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, անհապաղ իրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղղորդվում են Հայաստանն ու եռանախագահները: Սրանք միտված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ մղելուն»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Նմանատիպ նյութեր
21577 դիտում
22:33 25-10-2020
Դոնալդ Թրամպ. ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան