3055 դիտում
19:43 31-01-2017
Ձնամաքրմանը զուգահեռ`շարունակվում են հեռացվել շենքերի տանիքներից կախված սառցալեզվակները
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվող ձնամաքրմանը զուգահեռ` ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Սառցալեզվակների շատացել էին տեղումների դադարից հետո, երբ ջերմաստիճանը շուրջ տաս նիշով բարձրացավ, այնուհետ, գիշերային ժամերին նվազեց` նպաստելով սառույցի գոյացմանը:
Հանձնարարվել է հնարավորին արագ կազմակերպել սառցալեզվակների հեռացման աշխատանքները, որոնցում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Գործընթացում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները:
Սառցալեզվակները կհեռացվեն այնքան ժամանակ, մինչև վերանա դրանց ընկնելու վտանգը: Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն և այս օրերին հնարավորին խուսափել անցուդարձից` շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ:
Նմանատիպ նյութեր
2498 դիտում
12:31 22-12-2016
Մայրաքաղաքում ձնամաքրմանը զուգահեռ հեռացվում են շենքերի տանիքներից կախված սառցալեզվակները
3059 դիտում
15:44 04-01-2016
Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են նաև շենքերի տանիքներից կախված սառցալեզվակները
2484 դիտում
15:57 19-01-2017
Կանչով մեկնած փրկարարները հեռացրել են շենքերի տանիքներից կախված վտանգավոր սառցալեզվակները
Այս բաժնից
1294 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
928 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը