4016 դիտում
10:21 01-02-2017
Մալաթիա-Սեբաստիան ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լուրջ դիմակայություն է սպասվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախանշվում է, թե որ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ով է առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու: Երևան քաղաքի թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները, լուրջ դիմակայություն է սպասվում: Նախ նշենք, որ այս ընտրատարածքի ընտրողների թիվը, համաձայն ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության տված տեղեկանքի, գերազանցում է 222 հազարը:
Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում շրջանառվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, նրա եղբորորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, 28-ամյա Արտակ Ալեքսանյանի, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահի՝ Մարտին Սարգսյանի անունները:
ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակում չի բացառվում, որ կլինի ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ՀԱԿ-ի ռեյտինգային ցուցակում շրջանառվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի անունը, որը Սամվել Ալեքսանյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի:
Ընդդիմադիր առաջին դաշինքի՝ «Ելք»-ի ռեյտինգային ցուցակով էլ հավանաբար կառաջադրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը:
Այստեղ գուցե առաջադրվի նաև ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1112 դիտում
13:38 02-04-2017
Թիվ 23/02 ընտրատարածքում կատարվել է կրկնակի քվեարկության փորձ. ՔԿ-ն քննություն է սկսել
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը