4303 դիտում
09:58 02-02-2017
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, ինչպես արդեն ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/01/1057666/]հաղորդել [/url]էինք, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ՊԲ առաջապահ ուժերի կողմից ժամանակին կանխվել է: ՊԲ հակադիվերսիոն գործողությունների մասին առավել մանրամասն կարող ենք ծանոթանալ երեկ մեր կողմից տարածված հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Նմանատիպ նյութեր
4210 դիտում
12:02 29-03-2016
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում. ԼՂՀ ՊՆ
8348 դիտում
17:27 14-10-2017
ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում
2447 դիտում
11:15 27-07-2015
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լռեցնել հակառակորդի նախահարձակ գործողությունները. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»