211652_close_icon
views-count1680 դիտում article-date 21:50 03-02-2017

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Վիլնյուսի քաղաքապետի հետ

Փետրվարի 3-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Վիլնյուսի քաղաքապետ Ռեմիգյուս Շիմաշյուսի հետ։ Դեսպան Մկրտչյանը շնորհավորեց քաղաքապետին նախօրեին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի քաղաքների մրցանակաբաշխությունում կարևոր մրցանակների արժանանալու կապակցությամբ։ Դեսպանն ընդգծեց Վիլնյուսի և Երևանի միջև համագործակցության ամուր կամուրջ ստեղծելու անհրաժեշտությունը։ Քաղաքապետ Շիմաշյուսը նշեց, որ իրենք բաց և պատրաստակամ են համագործակցության համար, քանի որ առկա են բոլոր նպաստավոր պայմանները։ Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների զարգացման գործում քաղաքապետը կարևորեց դարեր ի վեր Վիլնյուսում հայկական համայնքի առկայությունը և հայ ժողովրդի լիտվացի բարեկամների նշանակությունը։ Զրուցակիցներն անդրադարձան երկու մայրաքաղաքների միջև հնարավոր համագործակցության մի շարք ոլորտների։ Երկուստեք կարևորվեց աշխատանքային օրակարգ ձևավորելու և փոխայցելություններ իրականանցնելու անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր