211652_close_icon
views-count5198 դիտում article-date 10:45 04-02-2017

«Երկրի վիճակի» մասին լացակումած հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս բարեկամներիցս մեկը պատմեց, որ մի փորձառու քաղաքական գործիչ, որն այդ պահին պատգամավոր չէր, իր մոտ էր հրավիրել բարեկամիս և սկսել իր սովորական, 25 տարվա հանգերգը՝ «պետք է մի բան անել, որ այս երկիրը...» և այլն։ Բարեկամս ընդհատել է այդ ձանձրալի մենախոսությունը և ասել՝ «ուզում ես պատգամավո՞ր դառնալ, ես քեզ իմ ուժերի չափով կօգնեմ, բայց «երկիրը» դրա հետ մի խառնիր»։ Իսկապես, կան մարդիկ, որոնք թեկուզ մի գումարման պատգամավոր լինելով՝ այլևս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մանդատի։ Պատճառները հասկանալի են։ Նախ՝ ամեն տեղ չէ, որ 600 հազար դրամ աշխատավարձ են տալիս, իսկ դրա դիմաց դու կարող ես գրեթե ոչ մի բան չանել։ Երկրորդ՝ «երկրի հզորների» և օլիգարխների կողքին պտտվելը բարոյական բավարարվածություն է պատճառում։ Եվ վերջապես՝ դա հնարավորություն է տալիս միջնորդելու տարբեր տնտեսական հարցերով։ Ընդ որում, դա անում են թե իշխանամետ և թե ընդդիմադիր պատգամավորները։ «Երկրի վիճակի» մասին լացակումած հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում: Մարդիկ, որոնք «օտ ի դո» օգտվել են 25 տարի գոյություն ունեցող անարադար համակարգից, այսօր հանկարծ որոշեցել են պայքարել արդարության համար: Օլիգարխները, որոնց չվճարած հարկերի պատճառով թոշակառուները, ինչպես նաև աշխատավարձով ապրող հազարավոր մարդիկ այսօր ստիպված են ամեն օր լրջագույն սոցիալական խնդիրներ լուծել կամ գնալ երկրից, խոսում են աղքատության և արտագաղթի մասին»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր