3668 դիտում
22:50 04-02-2017
Կբացառվեն կրկնակի ֆինանսավորման դեպքերը
էլեկտրոնային առողջապահության համակարգում ներկայումս ընդգրկված են 480-ից ավելի բժշկական բոլոր այն հաստատությունները, որոնք պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում են իրականացնում։ Դրանք հանրապետության ընդհանուր բուժհաստատությունների 95 %-ից ավելին են։
Համակարգում ընդգրկված բուժհաստատությունների մի զգալի մասն արդեն իսկ կանոնավոր կերպով առցանց համակարգ է ներմուծում պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների անցած բոլոր հետազոտությունները, իրականացված միջամտությունները, ախտորոշումները։
Յուրաքանչյուր քաղաքացի այսօր մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ (www.armed.am)` ինտերակտիվ քարտեզի միջոցով կարող է տեսնել համակարգում ընդգրկված բուժհաստատությունները, դրանց տեղակայումը, իրականացվող ծառայությունները, բժշկական անձնակազմը։
Հաստատված ժամանակացույցի համաձայն ընթացիկ տարվա ապրիլից պետական պատվերն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, ինչը մի քանի անգամ կբարձրացնի վերահսկելիությունը և թափանցիկությունը։
Ըստ ժամանակացույցի տարվա երկրորդ կեսին էլեկտոնային առողջապահության համակարգում կընդգրկվեն հանրապետության մյուս բոլոր բժշկական հաստատությունները։ Արդյունքում` երկրի առողջապահական բոլոր կազմակերպությունները, այդ թվում` դեղատները կընդգրկվեն միասնական այս համակարգում։
Առաջին եռամսյակում նախատեսվում է ավարտել կցագրումների գործընթացը` համակարգում ապահովելով տեղեկատվություն քաղաքացիներին սպասարկող պոլիկլինիկաների վերաբերյալ։
Միաժամանակ, անկախ վճարման տեսակից` պետության կողմից փոխհատուցվող, քաղաքացու կամ ապահովագրական կազմակերպության կողմից վճարվող բոլոր ծառայությունները պետք է մուտքագրվեն համակարգ։ Սա հնարավորություն կտա, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր բժշկական ամբողջական պատմությունը` երբ և որ բժշկական հաստատություն է դիմել, ինչ հետազոտություն է անցել և ինչ բուժում ստացել` դրանց արդյունքներով։ Էլեկտրոնային բժշկական պատմագիրը յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի կլինի ցանկացած պահի և ցանկացած վայրում` նույնականացման քարտի միջոցով մուտք գործելով www.armed.am կայք։ Նշենք, որ այդ տվյալների պաշտպանվածությունն ու գաղտնիությունը լիովին ապահովվում է:
Էլեկտրոնային առողջապահության համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, ինչը կբացառի նույն անձի կրկնությունները, հետևաբար` կրկնակի ֆինանսավորման հնարավոր դեպքերը:
էլեկտրոնային առողջապահության համակարգը զգալիորեն կմեծացնի պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցներին տրամադրված ֆինանսական միջոցների ծախսման թափանցիկությունը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։
Նմանատիպ նյութեր
3599 դիտում
18:17 19-08-2017
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐՈՒՄ. իսպառ կբացառվեն թալանելու դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5114 դիտում
16:15 16-03-2018
Կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը կբացառվեն. ծառայությունը հետևողական աշխատանք է տանում այդ ուղղությամբ
23340 դիտում
16:44 01-07-2018
Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց. կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը. ԿԳ նախարար
Այս բաժնից
550 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
688 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
967 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ