12008 դիտում
13:57 05-02-2017
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին
2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժառիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս վերացել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող` 1994թ-ի ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտությունը:
2017թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին:
[b]ՀՀ ՊՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
13:10 09-08-2019
Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ՝ նրա հայրենիքում. Նիկոլ Փաշինյան
1307 դիտում
16:13 08-05-2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ
20704 դիտում
14:32 16-09-2020
Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով ՀՀ պայմանագրային զինծառայող է զոհվել
Այս բաժնից
607 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին