211652_close_icon
views-count25354 դիտում article-date 22:05 05-02-2017

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց չեմպիոնին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լեսթերին», որն իհարկե, այս մրցաշրջանում հեռու է չեմպիոնական խաղ ցուցադրելուց: Փոխարենը մանկունյանցիները հիանալի հանդիպում անցկացրեցին, հատկապես` թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղի 42-րդ րոպեին անհատական անցումից հետո բացեց հաշիվը, իսկ 2-րդ խաղակեսի 49-րդ րոպեին նրա գերազանց փոխանցումից հետո Խուան Մատան հաշիվը դարձրեց 3:0: Եվս մեկ գոլ իր հաշվին գրանցեց շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, որը դրանով նոր ռեկորդ սահմանեց: Իբրահիմովիչը դարձավ Անգլիայի առաջնությունների պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում 15 գոլ է խփել: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 45 միավոր և թեպետ նորից մնաց 6-րդ տեղում, սակայն ընդհուպ մոտեցավ Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող թիմերին` ընդամենը 1 միավոր զիջելով «Լիվերպուլին», և 2 միավոր` «Արսենալին»: [b]Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր [/b] «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:3 Հենրիխ Մխիթարյան, 42, Իբրահիմովիչ, 44, Մատա, 49
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր