2706 դիտում
16:29 06-02-2017
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն է գործադրվել. ՀՔԾ
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում և Երևանի քննչական վարչությունում հարուցված երկու քրեական գործ:
Քրեական քործերից մեկի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` բռնություն է գործադրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խաչատուր Պ.-ի, նրա տեղակալ Հակոբ Ա.-ի և նույն բաժնի տեսուչ Տիգրան Դ.-ի նկատմամբ: Մասնավորապես, ըստ նախաքննական նյութերի, վերջիններս 24.06.2016թ.-ին ստացված ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնելու ճանապարհին` Ղարսի խճուղու հատվածում, կանգնեցրել են ձայնային ազդանշանները միացրած և երթևեկության կանոնների խախտմամբ ընթացող Մերսեդես Բենց ու Ֆոլսկվագեն Վենտո մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ յոթ երիտասարդ այդ ընթացքում բղավում և հայհոյում էին: Ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել երիտասարդներին, սակայն վերջիններս ի պատասխան հարձակվել են ոստիկանների վրա և ձեռքերով, ոտքերով ու քարերով հարվածել նրանց: Միջադեպի հետևանքով ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Համաձայն Ծառայության վարույթ ընդունված մյուս քրեական գործի մանրամասների` իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպք է արձանագրվել նաև այս տարվա հունվարի 5-ին: Այսպես, նույն օրն իրենց ծառայողական պարտականությունները կատարող` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Հրաչյա Պ.-ն և Արթուր Հ.-ն, Աֆրոդիտե ակումբում գույքը վնասելու գործողությունները կանխելու նպատակով, ակումբից դուրս են հրավիրել Վահե Հ.-ին և Հարություն Խ.-ին: Վերջիններս, սակայն, չեն ենթարկվել իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին և վիճաբանություն են հրահրել` ոտքերով ու ձեռքերով հարվածելով նրանց: Ծեծկռտուքի հետևանքով հիշյալ ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց;
Իշխանության ներկայացուցիչների նկատմաբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
3943 դիտում
20:22 12-10-2016
Բռնություն է գործադրվել ընտանեկան բռնության ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ
2131 դիտում
20:12 20-01-2017
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն է գործադրվել
Այս բաժնից
694 դիտում
13:55 30-10-2024
Ափսոսանք եմ հայտնում ԱԺ-ում տեղի ունեցածի համար, հանրությունից պատրաստ եմ ներողություն խնդրել. Քյարամյան
697 դիտում
13:29 30-10-2024
Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց. ոստիկանություն