211652_close_icon
views-count9708 դիտում article-date 17:37 06-02-2017

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայողի ընտանիքի անդամներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում փետրվարի 6-ին՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Գոռ Համազասպի Գարեգինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/06/1058043/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը, հայտնում էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր