211652_close_icon
views-count4204 դիտում article-date 10:22 07-02-2017

Քոքոբելյան-Բագրատյան դաշինքում ընդգրկվել է նաև Խաչատուր Քոքոբելյանի եղբայրը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր, «Ագատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատրաստվում է «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ ձևավորած դաշինքում տեղավորել նաև եղբորը՝ Վաչիկ Քոքոբելյանին, որը ռեյտինգային կարգով ԱԺ պատգամավորի թեկնածու կառաջադրվի Տավուշի մարզից։ Ըստ էության, խորհրդարանում, կարծես, նոր սինդրոմ է սկսվում, եթե նախկինում հայրերը փորձում էին իրենց որդիներին պատգամավորական մանդատ ժառանգել, ապա այժմ խոսքն ախպերական մանդատների մասին է։ Ընդ որում՝ այս հարցում Խ. Քոքոբելյանն առաջինը չէ, ԵԼՔ դաշինքում էլ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ պատգամավոր դառնալու հող նախապատրաստում, Վանաձորի քաղաքապետ չդարձած եղբոր՝ Քրիս Մարուքյանի համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր