211652_close_icon
views-count5042 դիտում article-date 23:12 09-02-2017

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածի 19-26-րդ կմ-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 10-55-րդ կմ-երը: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածի 19-26-րդ կմ-ը: [/color] Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին առկա է մառախուղ: Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերում, Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Վայոց ձորի մարզի Վայք, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: *** [b]Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/b] Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղում է ձյուն:

Նմանատիպ նյութեր