2754 դիտում
09:58 10-02-2017
ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու վերաբերյալ բանակցություն չենք ունեցել. ՔՊ վարչության անդամ. «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչու ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի։
Պարզվում է՝ նրանք սկզբում բանակցություններ են սկսել ընդդիմադիր դաշտի լայն միավորման նպատակով սակայն բանակցող կուսակցություններից երեքը՝ ՔՊ-ն, ԼՀԿ-ն ու Հանրապետությունը, շատ արագ ձևավորել են «Ելք» դաշինքը՝ այդպես վիժեցնելով գաղափարը։
«Ընդհանուր մի գաղափար էր պտտվում, որ իշխանության դեմ պետք է ստեղծել մեծ ընդդիմադիր դաշինք, յոթ-ութ գլխավոր ընդդիմադիրների համագործակցություն։ Երբ որ մեզ նման առաջարկ արվեց, մենք պատասխանեցինք՝ այո, բայց մեր համաձայնությունից ընդամենը մի քանի օր հետո երեք ուժերը հայտարարեցին իրենց առանձին դաշինք ստեղծելու մասին»,- ասել է նա։
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանին, որն էլ ասաց. «Երբեք մենք իրենց հետ ուղղակի կամ անուղղակի կերպով դաշինք կազմելու վերաբերյալ բանակցություն չենք ունեցել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2082 դիտում
10:22 02-12-2016
Քաղաքական ուժերը մերժում են Խաչատուր Քոքոբելյանի հետ դաշինք կազմելու առաջարկը. «Ժամանակ»
2492 դիտում
10:24 07-03-2017
ՀԱԿ-ում փոշմանել են, որ ՀԺԿ-ի հետ պաշտոնապես դաշինք են կնքել. «Իրավունք»
21834 դիտում
23:00 20-06-2021
ՔՊ` 163 ձայն, Հայաստան դաշինք` 135 ձայն, ՀԱԿ` 43 ձայն․ ամփոփվեցին Էլեկտրոնային քվեարկության արդյունքները
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը