5214 դիտում
20:35 10-02-2017
Հայ օլիմպիական փոխչեմպիոններին շնորհվեց սպորտի վաստակավոր վարպետի կոչում. ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նիստերի դահլիճում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների և մասնագետների հետ:
Նախարար Ռոստոմյանը Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի ընդհանուր վիճակը դրական է գնահատել: Նրա խոսքերով՝ մեր ծանրորդները հաջող են մասնակցել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
«Օլիմպիական երկու արծաթե մեդալները մինչօլիմպիական քառամյա փուլի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքն են: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի սաներից երկուսը դարձան օլիմպիական փոխչեմպիոններ: Կարծում եմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ մեր ծանրորդները կարող են նվաճել նաև օլիմպիական ոսկին»,- ասել է նախարարը:
Նախարար Հ. Ռոստոմյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ է հանձնել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած ծանրորդներ Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4536 դիտում
20:51 04-11-2021
Հովհաննես Բաչկովը, Արթուր Դավթյանն ու Մալխաս Ամոյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան
1964 դիտում
16:33 08-08-2014
Լողորդ Վահան Մխիթարյանին «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչում է շնորհվել
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում