6301 դիտում
13:06 13-02-2017
ԼՂՀ ՊՆ-ն հերքել է զինուժի կողմից դիվերսիոն փորձի մասին Ադրբեջանի ՊՆ–ի տարածած ապատեղեկությունը
ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե ԼՂՀ ՊՆ-ն դիվերսիոն հարձակում է իրականացրել։ Գրառման մեջ, մասնավորեապես, ասված է.
«Այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա:
Ի դեպ, այդ հորինվածքին ,,միս ու արյուն,, տալու համար Բաքվի աճպարարներն, իրենց սովորության համաձայն, որոշել են, որպես ,,անհերքելի ապացույց,, կից ներկայացնել բավականին անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով ,,բեմադրված,, մի տեսագրություն (ինչը վերջին շրջանում կատարում են շատ հաճախ), որն, անգամ մանրակրկիտ ուսումնասիրելուց, դժվար թե դիտողը որևէ բան հասկանա...
Ինչևէ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, բայց որ այս ամենով հանդերձ, կարծես թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է (եթե, իհարկե, արդեն չի կորցրել) իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը, փաստ է... Եվ վերջում մի հավելում. ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից փետրվարի 12-ին տարածված պաշտոնական հաղորդագրության ,,թշնամու կողմից առաջնային դիրքերի գնդակոծությունը կանխելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆուադ Ֆարհադ օղլու Գաֆարովը,,: Այսքանից արվելիք հետևությունները թողնում ենք ձեզ...»։
Նմանատիպ նյութեր
4732 դիտում
12:10 02-10-2015
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է հայկական զինուժի զոհերի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը
3736 դիտում
11:10 22-02-2017
Դիվերսիոն փորձի մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը սուտ է, ամբողջ տեքստը հորինվածք է. ԼՂՀ ՊԲ
Այս բաժնից
874 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
745 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ
937 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ