211652_close_icon
views-count32272 դիտում article-date 20:51 15-02-2017

ՌԴ-ում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը. բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են

Փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Setra» մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «МАН» մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ավտոբուսում եղել է 9 ուղևոր, որոնց թվում երեխաներ չեն եղել: Բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ-ի արդյունքում ավտոբուսի ուղևորներից տուժել են 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ՝ 64-ամյա Ռոբերտ Մելիքի Պետրոսյանը և 49-ամյա Քյարամ Խդրի Մամոյանը: Վերջիններս և բեռնատարի վարորդը տեղափոխվել են Կուշովսկայայի կենտրոնական հիվանդանոց: Զոհեր չկան:

Նմանատիպ նյութեր