211652_close_icon
views-count1935 դիտում article-date 14:46 16-02-2017

Զինծառայողներին պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 3-րդ անդամը կլինի ընդդիմությունից

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին նշանակել է հոգաբարձուների խորհրդի անդամ: ՀՀ կառավարության նիստում Դավիթ Հարությունյանը նշել է, որ ԱԺ ընտրություններից հետո կառավարությունը մտադիր է պաշտոնապես առաջարկություն ներկայացնել Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, որպեսզի հոգաբարձուների խորհրդի երրորդ ներկայացուցիչը կառավարության կողմից նշանակվի ընդդիմադիր խմբակցությունից: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է հոգաբարձուների խորհրդի ինն անդամներից երեքին: Գործադիրը նաև լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն ՀՀ կառավարության աշխատակազմում համանման գործառույթներով օժտված բաժին ստեղծելու նպատակով: Նշված վարչությունը հանդիսանալով նախարարության զորահավաքային մարմինը, միաժամանակ իրականացնում էր երկրի զորահավաքային նախապատրաստության պետական քաղաքականության մշակման գործառույթներ, որը և փոխանցվել է ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ստեղծվող բաժնի կողմից իրականացվող գործառույթների շարքին:

Նմանատիպ նյութեր