211652_close_icon
views-count16263 դիտում article-date 22:43 16-02-2017

Սյունիքի մարզում 45-ամյա իրանցի վարորդը Hyundai-ով 60 մ գլորվելով՝ հայտնվել է ձորում. իրանցի 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ ՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 45-ամյա Օմսոյի Մահմուդի Յուսեֆը իր վարած Hyundai մակնիշի 66 D3 8010 համարանիշի ավտմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 276-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 38-ամյա Սարաբիագդամ Ալի Մահմուդին, 66-ամյա Արաբիգադան Մահմուդ Ահմադինը և 39-ամյա Մեհբի Հաջիփուլ Գոշամելանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փաստի առթիվ 6-րդ սպայական վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր