4575 դիտում
22:59 16-02-2017
Տեղի ունեցավ «Թվային օր. Mail.ru/ Digital Day.Mail.Ru» խորագրով առաջին կոնֆերանսը Հայաստանում
Mail.Ru Group-ի հայաստանյան ներկայացուցիչ Digisales ընկերությունը և Smartology Digital Marketing Academy-ն փետրվարի 16-ին համատեղ իրականացրին «Թվային օր. Mail.ru/ Digital Day.Mail.Ru» խորագրով առաջին կոնֆերանսը Հայաստանում։
Կոնֆերանսի նպատակն էր բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել Mail.Ru Group-ի թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքները, դրանց հնարավորություններն և առավելությունները:
Կոնֆերանսին հրավիրված հատուկ հյուրերը՝ Ալեկսանդր Կոնևը՝ myTarget համակարգի հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավարը, և Mail.Ru Group-ի ներկայացուցիչներ Ալեկսանդր Սրեբկովը և Իգոր Վինեցկին կոնֆերանսի մասնակիցների հետ քննարկեցին Հայաստանում թվային գովազդի և դրա հնարավորությունների, թվային մեդիա գովազդի, դրա առանձնահատկությունների և բիզնեսում դրա կիրառության բացերի մասին, թիրախավորման գործիքների և այդ գործիքների շնորհիվ իրականացված գովազդային արշավների արդյունավետության, օդնոկլասնիկի սոցիալական ցանցի բիզնես առաջխաղացման գործիքների մասին թեմաները, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվեցին բոլորովին նոր գործիքներ և թրենդեր, դրանց տեղայնացման և բիզնես նպատակներով կիրառման վերաբերյալ։
Այնուհետև իրականացվեց վարպետության դաս՝ վերոնշյալ գովազդների տեղադրման գործիքների պրակտիկ կիրառման նպատակով։
Կոնֆերանսի ավարտին կազմակերպիչները նշեցին, որ նման միջոցառումները շարունակական են լինելու և ուղղված են լինելու Հայաստանում թվային տեխնոլոգիաները բիզնես միջավայրին ինտեգրելուն և դրանց միջոցով փոքր ու միջին բիզնեսները զարգացնելուն։
Նմանատիպ նյութեր
4896 դիտում
22:43 12-12-2014
Ծաղկաձորում տեղի կունենա MICROSOFT TECH-DAY ARMENIA 2014 կոնֆերանսը
5428 դիտում
22:03 13-10-2017
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրեց «Kaspersky Security Day» 3-րդ գործնական կոնֆերանսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10373 դիտում
17:51 08-10-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրեց «Kaspersky Security Day» չորորդ գործնական կոնֆերանսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին