3194 դիտում
13:16 21-02-2017
Կարող ենք արձանագրել, որ Արցախի Սահմանադրության նախագիծն ընդունվել է. Սրբուհի Արզումանյան
ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր՝ փետրվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանրաքվեի նախնական արդյունքները:
Հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակումը կարվի օրվա վերջին, իսկ վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 23-ին:
«Արցախի ժողովրդի հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.5 տոկոս, ընտրողների մեջ 69540 քաղաքացի «Կողմ» է քվեարկել, որը կազմում է քվեարկությանը մասնակցողների 87.6 տոկոսը: 7686 քաղաքացի «Դեմ» է քվեարկել, որը կազմում է ընտրողների 9.7 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 2202 քվեաթերթիկ:
Կարող ենք արձանագրել, որ հանրաքվեն կայացած է, և հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, այսինքն, Արցախի հանրապետության Սահմանադրության նախագիծն ընդունվել է»,- ասել է Ս. Արզումանյանը։
Նմանատիպ նյութեր
4102 դիտում
12:21 03-05-2015
Ներկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով. ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան
Այս բաժնից
1099 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1114 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար