4715 դիտում
09:58 22-02-2017
Դատական համակարգում ներքին խմորումներ են սկսվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016թ. ընթացքում մարզային մի քանի դատավոր դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով։
Ու թեև արդարադատության խորհրդում դատավորներից մի քանիսի դիմումները դրական եզրակացություն են ստացել, սակայն վերջին պահին նրանք մեկը մյուսի հետևից հրաժարվել են Երևան տեղափոխվելուց և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր աշխատելուց։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորները հրաժարվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու «հորդորով», քանի որ այդ նոր դատավորները նրա սրտով չեն եղել։ Ու հիմա այդ թափուր տեղերում նշանակվելու են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու մերձավորները, նա արդեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել իրեն հաճո ցուցակը։ Ի դեպ, Ռշտունին հավակնում է դառնալ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3875 դիտում
10:10 05-10-2018
Ներքին խմորումներ՝ դատական համակարգում. «Ժողովուրդ»
1219 դիտում
07:52 09-03-2024
Խմորումներ՝ դատական համակարգում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը