211652_close_icon
views-count5584 դիտում article-date 22:14 23-02-2017

Աշխարհի ամենահայտնի լուսանկարներից մեկը․ «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը»

Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը, պատմական լուսանկար է։ Նկարել է Ջո Ռոզենտալը 1945 թվականի փետրվարի 23-ին։ Պատկերված է, թե ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ԱՄՆ հինգ ծովային հետևակայիններ և Ռազմածովային ուժերի սանիտարը բարձրացնում են ԱՄՆ դրոշը ճապոնական Իվոձիմա կղզում՝ Սուրիբատու լեռան վրա։ Լուսանկարը վերատպվեց հազարավոր հրապարակումներում և կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն վայելեց։ Հետագայում նա դարձավ միակ լուսանկարը, որը ստացավ Պուլիտցերյան մրցանակ իր առաջին հրատարակության տարում և ԱՄՆ-ում դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչվող լուսանկարներից ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը։ Նկարում պատկերված վեց անձանցից երեքը հաջորդ ամսվա ընթացքում սպանվել են, մյուս երեքը նկարի վրա անձնավորվելուց հետո դարձան հայտնի։ Քանդակագործ Ֆելիքս դե Ուելդոնը օգտագործել է լուսանկարը ծովային հետևակի հուշահամալիրը ստեղծելու ժամանակ, որը տեղադրված է Արլինգտոնի ազգային գերեզմանոցի հարևանությամբ։

Նմանատիպ նյութեր