2669 դիտում
10:59 23-02-2017
Ռոբերտ Քոչարյանի շվաքը այնտեղ չեմ տեսել, բայց Սամվել Բաբայանինը տեսել եմ. ՀԴԿ նախագահ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ» թերթը զրուցել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
[b]«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կայացած փաստ է: Ձեր գնահատականներով՝ ի՞նչ հնարավորություն ունի դաշինքը:[/b]
Այդ դաշինքը ձևավորելիս, կարծում եմ, էլի ինչ-որ սկզբունք է խախտվել՝ կուսակցությունների ղեկավարների համահավասարության մասով: Ի՞նչ հնարավորություններ ունի՝ դժվարանում եմ ասել, որովհետև քարոզարշավը դեռ չի սկսվել: Բայց ես չեմ էլ պատկերացնում, թե իրենք ինչ էլեկտորատ կամ ինչ մարդկային ռեսուրս ունեն: Ժամանակը կգա՝ կտեսնենք: Մենք բոլորին էլ հաջողություն ենք ցանկանում: Կարծում եմ, որ ՀԴԿ-ի և «Երրորդ հանրապետության» դուրս գալը չկայացած դաշինքից, իհարկե մեծ ազդեցություն է թողել: Համենայնդեպս, այս օրերին, հանդիպումների և հեռախոսային խոսակցությունների ժամանակ շատ ափսոսանքի խոսքեր եմ լսել՝ մեր դուրս գալու հետ կապված: Կարծում եմ՝ դա ազդեցություն է ունենալու նորաստեղծ դաշիքնի վրա:
[b]Ռոբերտ Քոչարյանի որոշումներն էին թելադրվում:[/b]
Չեմ կարծում: Համենայնդեպս Ռոբերտ Քոչարյանի շվաքը այնտեղ չեմ տեսել, բայց Սամվել Բաբայանինը տեսել եմ: Թե ով, ում հետ և ինչ՝ չեմ կարող ասել, բայց նման կապերը կամ ականջները ինձ երբեք չեն հետաքրքրում, ես նման հարցեր չեմ քննարկում: Ես քննարկում եմ այն, ինչ վերաբերում է սկզբունքներին և պատկերացումներին, այլապես որևէ ձևաչափում անելիք չունեմ: Եթե չեմ սխալվում, անգամ Վարդան Օսկանյանը մամուլից է իմացել, որ մենք հայտարարություն ենք արել դուրս գալու վերաբերյալ: Այդ դեպքում դե պատկերացրեք՝ եղե՞լ է այդպիսի դաշինք, թե չի եղել:
Կամ որևէ մեկը որոշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գալիս է դաշինքին մասնակցելու, վերջին րոպեին հասնում է տեղ և որոշվում է, որ նրանց ավելի շատ հնարավորություններ պետք է տալ: Որպեսզի որոշների բերանները փակեմ, շատ կարևոր եմ համարում խոսել հայտարարությունների մասին, որ իբր ՀԴԿ-ն քիչ մարդկային ռեսուրսներ ունի: Մենք բոլորին հրավիրել էինք համագումարին, որպեսզի տեսնեին կուսակցության ռեսուրսը: Մենք երբեք չենք հայտարարել, որ հարյուր հազարներ ենք, տասնյակ հազարներ ենք. Մենք մեր հստակ էլեկտորատն ունենք և վստահ կարող եմ ասել, որ այդ դաշինքի կուսակցություններից ոչ մեկը դա չունի: ՀԴԿ-ն 2000-ից ավելի տարածքային կառույց ունի, և ՕՐՕ դաշինքը դիմում է այս կառույցներին համագործակցելու համար, բայց ՀԴԿ կառույցները հրաժարվում են, քանի որ ենթարկվում են կուսակցության որոշմանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6108 դիտում
20:08 18-11-2020
Ես Շուշիում նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի․ Շուշիի քաղաքապետ. Aysor.am
1505 դիտում
16:39 17-05-2019
ՀԴԿ–ն աջակցում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզն արգելող նախագծին
1410 դիտում
16:55 24-12-2020
Ամենակարևորը՝ իրավիճակը հաղթահարելն է․ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԴԿ և «Ժառանգության» ղեկավարներին
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»