211652_close_icon
views-count3739 դիտում article-date 20:30 23-02-2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության պետ Զուրաբ Չեկուրաշվիլին փետրվարի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության վերաբերյալ: Հուշագրի ստորագրմանը ներկա էին Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին: Երկու կողմերն էլ գնահատել են հուշագրի ստորագրումը որպես լուրջ քայլ միջազգային չափորոշիչների ներդրման, ինչպես նաև, տեղեկատվության և փորձի փոխանակման բնագավառներում: Երկուստեք կարևորվել են սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի արտահանումը դյուրինացնելու և այդ ոլորտում համագործակցությունը զարգացնելու` հուշագրով ամրագրված հնարավորությունները: Այս համագործակցությունը կամրապնդվի բուսասանիտարիայի, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող ներկայացուցիչների փոխայցելություններով: [b]ՀՀ ԳՆ ՍԱՊԾ[/b]

Նմանատիպ նյութեր