211652_close_icon
views-count3553 դիտում article-date 13:49 24-02-2017

Մալայզիայի ոստիկանությունը պարզել է, թե ինչ թույնով է սպանվել Կիմ Չեն Ինի եղբայրը

Մալայզիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, մահացել է թունավոր նյութից, որը կիրառվում է հիմնականում մարտական գործողությունների ժամանակ, հաղորդում է BBC-ն։ Նախնական եզրակացության համաձայն՝ Կիմ Չեն Նամը մահացել է «VX» տեսակի նյութի հետևանքով։ Այն նյարդային համակարգի վրա հզոր ազդեցություն թողնող նյութ է, որը հանգեցնում է անդամալուծության և այնուհետև՝ մահվան։ «VX»-ը ներառված է ՄԱԿ-ի կողմից որպես զանգվածային ոչնչացման նյութ։ Ըստ տեղեկությունների՝ ներկա պահին նշված քիմիական նյութը շատ քիչ երկրներ ունեն, որոնց մեջ են Սիրիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Հիշեցնենք, որ սպանությունը կատարվել է 2 կանանց կողմից։ Նրանցից մեկը շեղել է Կիմ Չեն Նամի ուշադրությունը, իսկ մյուսը թիկունքից անմիջապես թունավոր նյութով թաշկինակը նետել է նրա դեմքին։ Ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է։

Նմանատիպ նյութեր