Դաշինքներից առայժմ միայն «Ելք»-ն է որոշել մասնակցել Երևանի ընտրություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրությունները, որոնք ևս լինելու են համամասնական սկզբունքով, նշանակված են մայիսի 14-ին, իսկ առաջադրումների ժամկետը, ԿԸՀ որոշմամբ, սահմանված է մարտի 30-ից ապրիլի 9-ը։
ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցող ուժերից «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել՝ արդյո՞ք մեկ ամիս հետո նրանք նույն դաշինքով մասնակցելու են նաև Երևանի ավագանու ընտրություններին։
Պարզվեց, որ ԱԺ ընտրություններին մասնակցող չորս դաշինքներից առայժմ միայն «Ելք»-ն է որոշել, որ նույն կազմով՝ ՔՊ, ԼՀԿ և «Հանրապետություն» կուսակցություններով մասնակցելու են նաև այդ ընտրություններին, իսկ «Կոնգրես-ՀԺԿ», «Ծառուկյան» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքներում այս հարցը դեռ չի քննարկվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]