211652_close_icon
views-count8672 դիտում article-date 11:09 26-02-2017

Ճապոնիայի կենդանաբանական այգիներից մեկում առյուծը հարձակվել է 22-ամյա կնոջ վրա

Ճապոնիայի Կոմարո քաղաքի կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է 22-ամյա աշխատակցուհու վրա: Այս մասին հայտնում է HTB –ն: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը մաքրելիս է եղել առյուծի վանդակը, երբ գիշատիչը հարձակվել է նրա վրա, չնայած այն հանգամանքին, որ առյուծը այդ պահին պետք է գտնվեր մեկ այլ՝ փակ տարածքում: Այս պահին կենդանաբանական այգին փակ է: Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր