18346 դիտում
11:42 27-02-2017
«Հայրս եկավ լաց լինելով․ Նա տեսել էր, թե ոնց են մարդկանց սպանում, գցում պատուհաններից»․ Սումգայիթի 3-օրյա ջարդերը
Շահեն Սերյանյանը ծնվել է 1959 թվականին։ Կնոջ, 8 ամսական երեխայի, քրոջ, մոր, հոր, զոքանչի և աներձագի հետ փախել է Սումգայիթից, որտեղ բնակվում էր 45–րդ թաղամասի 12–րդ տան 38–րդ բնակարանում։ Աշխատել է որպես կահույքագործ։ Նա պատմում է
Փետրվարի 27–ի երեկոյան ժամը 8–ին տանը նստած էինք, զանգահարեց մեր բարեկամը՝ Շահումյանի շրջանից և ասաց, որ եկել է Բաքվից, չի կարող տուն մտնել, թուրքերը ամբոխով հավաքվել են, հայերի գործը վատ է:
Մենք սկզբից չհավատացինք: Քեռիս էր մեր տանը, ասաց, որ Սումգայիթում էլ անհանգիստ վիճակ է, թուրքերը հավաքվում են: Մեր թաղամասում գիշերը ոչինչ չպատահեց: Առավոտյան ժամը 11–ից մեր թաղամասն էլ իրար խառնվեց: Հազարավոր մարդիկ գոռալով, հայհոյելով վխտում էին Դրուժբայի, Նարիմանովի փողոցներով, հարձակվում հայերի վրա, ծեծում կամ սպանում:
Հայերը սկսեցին իրար զանգահարել․ տներից դուրս մի՛ եկեք, դռների վրայի ազգանունները հանե՛ք: Ամբողջ օրը դուրս չեկանք: Օֆելյա Յուսիֆովնան, Էլդարը, Շաքիր Շիրինովը ասացին՝ մի՛ վախեցեք, կպաշտպանենք:
Երկուշաբթի մեզանից ոչ ոք գործի չգնաց: Մայրս գործարանի բուժկետում է աշխատում, բժշկուհին զանգահարեց․ գործի չգաս:
Հայրս դուրս եկավ՝ իր մորաքրոջը Բաքու ուղարկելու: Վերադարձավ լաց լինելով: Նա տեսել էր, թե ոնց են մարդկանց սպանում, գցում պատուհաններից:
Երեկոյան ժամը 5–ին ամբոխը ներխուժեց հարևան 5 հարկանի շենք: Սարսափելի ճիչ բարձրացավ: Լսեցի իմ ծանոթի՝ Սաշայի կնոջ ձայնը․ «Помогите»:
Մեր ադրբեջանցի հարևան Էլշադը պատմեց, որ Սաշայի կնոջը՝ Ավագյան Լոլային, դուրս հանեցին շքամուտքից՝ առանց շորերի: Սաշային ու Լոլային սպանեցին այլանդակ խոշտանգումներից հետո: Նրանք երեխա չունեին: Լոլայի մարմինը մի 500 մետր քարշ տվեցին Դրուբայի փողոցով, դեռ ողջ էր, սպանեցին չայխանայի (թեյարանի) մոտ: Միլիցիան ոչ մի միջոց չէր ձեռնարկում: Նույն շենքից մի ծերունու ծեծեցին:
Նմանատիպ նյութեր
1910 դիտում
15:25 28-02-2019
Ադամ Շիֆը դատապարտել է Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին