ՎՊ նախագահի թեկնածուն Լևոն Յոլյանն է, իսկ Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» խմբակցությունը
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է, և նրա լիազորությունները դադարեցվել են:
ԱԺ նախագահը հայտարարեց, որ ՀՀ նախագահը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Լևոն Յոլյանի թեկնածությունը: Մինչ այս՝ Լ. Յոլյանը երկար տարիներ զբաղեցրել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնը, կարճ ժամանակ եղել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Նախարարի պաշտոնից ազատվելուց հետո անցած տարվա աշնանից կրկին վերադարձել է հին պաշտոնին` ՎՊ փոխնախագահ:
Գալուստ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» խմբակցությունից դուրս է եկել, որի մասին գրավոր դիմում է ներկայացրել: