2090 դիտում
16:45 27-02-2017
Երևանում շարունակվում է ապօրինի շինարարությունների և հողազավթումների դեպքերը կանխարգելման հսկողությունը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող մշտական հսկողության շրջանակում նախորդ շաբաթ կազմվել է 2 վարչական արձանագրություն, մեկ հասցեում իրականացվել են քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն էլ զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ներկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված է 63 ներդրումային ծրագիր:
Աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները: Հանձնարարվել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ այս մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 իրավախախտ:
Շարունակվում է նաև ամենօրյա հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 3 վարչական արձանագրություն:
Շարունակական հսկողություն է իրականացվում նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու` պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 3 դեպք: Վերոնշյալ բոլոր ուղղություններով հանձնարարվել է լինել առավել հետևողական և խստացնել հսկողությունը:
Նմանատիպ նյութեր
1095 դիտում
17:17 30-06-2014
Երևանում հայտնաբերվել է ապօրինի շինարարությունների և հողազավթումների իրավախախտման 14 դեպք
1591 դիտում
22:00 22-02-2016
Շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան