211652_close_icon
views-count1425 դիտում article-date 18:40 27-02-2017

ԿԸՀ-ն սահմանել է հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 27-ի արտահերթ նիստում սահմանվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ, ըստ կարգի, ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության համար եթերաժամ է տրամադրվելու հավասար սկզբունքով: «Քաղաքական ուժերի քարոզչությունն իրականացնելու նպատակով Հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Ընդ որում` 2017 թվականի մարտի 5-ից 19-ը ներառյալ` օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով, մարտի 20-ից 25-ը ներառյալ` օրը 2 րոպե անվճար և 5 րոպե վճարովի, իսկ մարտի 26-ից 31-ը ներառյալ` օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով»,- ասաց ԿԸՀ նախագահը: Հանրային ռադիոն քաղաքական ուժերին տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե՝ վճարովի հիմունքներով: Ընդ որում՝ 2017 թվականի մարտի 5-ից 22-ը ներառյալ` օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով. մարտի 23-ից 25-ը ներառյալ` օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և 4-ական րոպե վճարովի. մարտի 26-ից 31-ը ներառյալ` օրը 3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանեց Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: [b]ԿԸՀ[/b]

Նմանատիպ նյութեր